ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Եվգենի Սիսոեւը հայտարարել է, որ ՌԴ–ում եւ մի շարք երկրներում արգելված ահաբեկչական խմբավորում համարվող Իսլամական պետությունը (ԻՊ) հետխորհրդային երկրներում, ինչպես նաեւ Աֆղանստանում ակտիվացրել է գործողությունները միջազգային նախագծերի դեմ։
Նոյեմբերի 8-ին Տաշքենդում բացվել է «Ժամանակակից անվտանգություն. մարտահրավերներ եւ որոշումներ» ՇՀԿ–ի տարածաշրջանային հակակոռուպցիոն կառույցի միջազգային գիտապրակտիկ 8-րդ համաժողովը։
«Նկատվում է ԻՊ–ի ակտիվությունը նաեւ հետխորհրդային տարածքի երկրներում միջազգային նախագծերի դեմ գործողությունների պլանավորման ուղղությամբ»,– համաժողովի ժամանակ ասել է Սիսոեւը։
Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարը նշել է, որ Չինաստանի, Ռուսաստանի, Պակիստանի եւ Թուրքիայի` այսպես կոչված ստրկության դեմ ջիհադ իրականացնելու խմբավորումների առաջնորդների կոչերը վտանգի են ենթարկում Թերմեզ–Քաբուլ–Փեշավար խոշոր երկաթուղային միջանցքի եւ Թուրքմենստան–Աֆղանստան–Պակիստան–Հնդկաստան գազատարի շինարարությունը։