Ըստ իրանական «Mehr» գործակալության՝ Ռուսաստանը կֆինանսավորի Իրանում 948 կիլոմետր երկարությամբ նավթատարի շինարարությունը: Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է իրանական «Sina Energy Gostar Holding» ընկերության եւ ռուսական «Промсырьеимпорт»-ի միջեւ։ Նավթատարին առնչվող խոշոր ենթակառուցվածքների կառուցումը կտեւի չորս տարի։ Նախագծի արժեքն առայժմ չի հրապարակվել։
Ռաֆսանջանից մինչեւ Մաշհադ ձգվող նավթամուղի հզորությունների շնորհիվ հնարավոր կլինի օրական 150 հազար բարել նավթ մղել։