Նոյեմբերի 8-ին Լեհաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեհաստանի պետքարտուղար, Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Շիեվիերայի հետ:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային ներկա իրավիճակը:
Զրուցակիցներն ուղենշել են անվտանգային ոլորտում համագործակցության հեռանկարները եւ պայմանավորվել շարունակել երկկողմ քննարկումները: