Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, մեկնաբանելով նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը, հայտարարել է, որ Երեւանն ու Բաքուն լրջորեն ձգտում են խաղաղության:
«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նոյեմբերի 7-ին Blair House-ում հյուրընկալել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ կայուն խաղաղության համաձայնագրի առաջմղմանը նպաստելու համար»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է խոսնակը։
Ըստ Նեդ Փրայսի՝ հանդիպումը վկայում է, որ երկխոսության ակտիվացմամբ Ադրբեջանն ու Հայաստանը լրջորեն ձգտում են խաղաղության։ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասում խաղաղության աջակցմանը: