Ըստ Իրանի պետական բյուջեի պլանավորվամբ զբաղվող պետական մարմնի ղեկավար Մասուդ Միրքազեմիի՝ ընթացիկ տարում զգալիորեն ավելացել են Իսլամական Հանրապետության՝ նավթի վաճառքից ստացվող եկամուտները, եւ պետությունը որոշել է այդ եկամուտների 40 տոկոսը ներդնել «Ազգային զարգացման հիմնադրամում» (NDF)՝ 20 տոկոսի փոխարեն, ինչպես արվում էր սովորաբար։
Ըստ Tasnim լրատվական գործակալության՝ իրանական օրացույցի առաջին հինգ ամիսների տվյալներով (համապատասխանում է եվրոպական օրացույցի՝ մարտի 21-ից օգոստոսի 22-ն ընկած ժամանակահատվածին) անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իրանական նավթի վաճառքն ավելացել է 8 անգամ, իսկ տարեկան կտրվածքով՝ 11 անգամ։ Զգալիորեն ավելացել են Իսլամական Հանրապետության բյուջեի եկամուտները։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ընթացիկ տարվա հինգ ամիսներին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իրանական պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 66,5 տոկոսով։ Շնորհիվ նավթի արտահանման ծավալների ավելացման Իրանը Արեւմտյան Ասիայում դարձել է ամենից արագ աճի տեմպն ունեցող երկիրը։ Ըստ էության`Իրանն այժմ արտահանում է այնքան նավթ, որքան նախքան 2018 թվականը՝ ԱՄՆ այն ժամանակվա նախագահի՝ Միջուկային գործարքի համաձայնագրից դուրս գալը։
Պատրաստեց Արման Գրիգորյանը