ՀՀ առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը հայտնել է, որ 2023-ին առողջության առաջնային պահպանման օղակում բուժաշխատողների աշխատավարձը կբարձրանա: Նա հավելել է, որ դա պասիվ աշխատավարձի բարձրացում չի լինելու:
«Այսինքն՝ չի լինելու այնպես, որ ունենք այսքան գումար եւ այն բարձրացնելու ենք, ու դառնալու է իքս գումար: Փոխարենը բուժաշխատողի պարտականությունները պատշաճ կատարելու պարագայում նա կստանա համապատասխան բոնուսներ, որոնց հիման վրա էլ կբարձրացվի աշխատավարձը»,- մանրամասնել է Ջումայանը:
Փոխնախարարը նշել է, որ ներկա պահին 32 տեսակի գնահատման ցուցանիշ կա, որոնք վերանայվում են: