Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացվող Կրիստիան Պալուսալուի անվան ըմբշամարտի հուշամրցաշարում Հայաստանից հանդես եկած հունահռոմեական ոճի 4 երիտասարդ ըմբիշները 4 մեդալ են նվաճել:
55 կգ քաշային Արայիկ Թոփալյանը եւ 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը հաղթել են եզրափակիչում եւ ոսկե մեդալներ են նվաճել։ 77 կգ Լեւոն Խաչատրյանը եւ 82 կգ քաշային Սամվել Խաչատրյանը դարձել են փոխչեմպիոն եւ արժանացել արծաթե պարգեւների։