Թեհրանում անվտանգության հարցերի շուրջ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը եւ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ռուս-իրանական խորհրդակցություններ են անցկացրել:
Խորհրդակցությունների ընթացքում մանրամասնորեն քննարկվել են իրավապահ ոլորտում երկկողմ համագործակցության, ներառյալ հանրային անվտանգության ապահովման, ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարի հարցերը:
Շոշափվել է նաեւ տեղեկատվական անվտանգության թեմատիկան, ինչպես նաեւ երկու երկրների ներքին գործերին արեւմտյան հատուկ ծառայությունների միջամտությանը հակազդելու միջոցները: