Այցով ԱՄՆ-ում գտնվող Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն Bloomberg-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Կիեւն ակնկալում է, որ ԱՄՆ-ը կշարունակի ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային, եթե անգամ հանրապետականները հաղթեն Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում։
Ըստ նրա՝ Կիեւը գնահատում է դեմոկրատների եւ հանրապետականների աջակցությունը։
«Մենք չենք անհանգստանում: Ուկրաինան պայքարում է շատ որոշակի իրավունքների եւ արժեքների համար: Կարծում եմ, որ Միացյալ Նահանգները կաջակցի այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք հաղթել»,- ասել է Սվիրիդենկոն:
Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարը ցանկություն է հայտնել, որ ԱՄՆ-ը, Եվրամիությունը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը հոգան Ուկրաինայի ծախսերի մոտ 50%-ը։