ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Սյունիքի մարզում` Մեղրիում, ոստիկանության մասնագիտական ստորաբաժանում կբացվի։
Ոստիկանության պետ Վահե Ղազարյանն դրա մասին հայտնել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Հանդիպման ժամանակ Ղազարյանը խոսել է թմրամիջոցների դեմ պայքարի մասին։
Իրանի դեսպանն իր հերթին կարեւորել է հայ-իրանական սերտ հարաբերությունները, որոնք օրըստօրե ավելի են զարգանում։ Ողջունելով Մեղրիում ոստիկանական մասնագիտական ստորաբաժանման ստեղծումը՝ նա նշել է, որ այն առավել կբարձրացնի անվտանգության մակարդակը սահմանին, եւ այդ ուղղությամբ հայտնել իրանական կողմի աջակցությունը։
Դեսպանը խոսել է նաեւ թմրամիջոցների եւ ահաբեկչության դեմ Իրանի իրավապահների պայքարի մասին։
Հանդիպմանը քննարկվել են նաեւ համագործակցության ընդլայնման ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։