Մեր պատկերացումներն Արեւելքի մասին աղճատված են, եւ գրական թարգմանություններն այն կարեւոր գործոններն են, որոնք կարող են մոտեցնել մեզ այդ ժողովուրդներին։ Թարգմանության դերն անգնահատելի է այն հասարակությունների հետ հաղորդակցվելու համար, որոնց հետ ունեցել ու թերեւս ունենալու ենք երկարատեւ ու բազմաշերտ առնչություններ։