Ըստ «Ռոսստատ» պետական վիճակագրական գործակալության՝ ընթացիկ տարվա ութ ամիսների ընթացքում Ռուսաստանից ներգաղթյալների ռեկորդային թվով արտահոսք է եղել։
2022 թվականի հունվար-օգոստոսին Ռուսաստան ժամանել է 444 հազար ներգաղթյալ, Ռուսաստանից հեռացել է ավելի քան 506 հազար ներգաղթյալ։ Միգրացիոն արտահոսքն այդպիսով կազմել է 62,5 հազար մարդ։ Նման արտահոսք նույնիսկ կորոնավիրուսային համավարակի ժամանակ չի եղել։ 2020 եւ 2021 թվականներին Ռուսաստան ժամանել է 212,3 հազար մարդ, հեռացել 68,8 հազար մարդ։
Նախքան ռուս-ուկրաինական պատերազմը ուկրաինացի ներգաղթյալները ակտիվորեն ժամանում էին Ռուսաստան։ 2021 թվականի թվյալներով Ուկրաինայից Ռուսաստան ժամանել է 34,6 հազար մարդ։ Ամենաշատը Ռուսաստանից ներգաղթյալներ ժամանել են Տաջիկստանից՝ 49,2 հազար մարդ։
Մասնագետներն այս իրավիճակը բացատրում են ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով Ռուսաստանում ստեղծված բարդ տնտեսական վիճակով։ Շատ ներգաղթյալներ, որոնք նախկինում աշխատել են ՌԴ տարածքում, այժմ ստիպված են այլ երկրներում «բախտ որոնել»։ Օրինակ՝ Տաջիկստանից ներգաղթյալների հոսքի ուղղության միտում կա՝ Ռուսաստանի հետ զուգահեռ, այս երկրի աշխատանքային ներգաղթյալները «մի կտոր հաց» վաստակելու համար այժմ ակտիվորեն գնում են Ղազախստան։
Պատրաստեց Արման Գրիգորյանը