Վրաստանի առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից հայտնել են, որ Վրաստանում կորոնավիրուսի ամսական վիճակագրությունն այլեւս չի հրապարակվի։
«Վերջին շրջանում երկրում նկատվում է կորոնավիրուսով վարակման դեպքերի նվազման միտում, եւ համավարակային իրավիճակը կայուն է։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ քովիդի վիճակագրության հրապարակման կարիքն այլեւս չկա»,- նշված է հայտարարության մեջ։
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը կորոնավիրուսի վերջին վիճակագրական տվյալները հրապարակել է հոկտեմբերի 4-ին։ Վերջին տվյալներով՝ մինչեւ սեպտեմբերի 30-ը ներառյալ Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1 միլիոն 792 հազար 109 դեպք, մահացել է ավելի քան 16 հազար 900 մարդ։