Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ՆԳՆ ռազմավարական խողովակաշարերի պաշտպանության դեպարտամենտի աշխատակիցները մասնակցել են Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի ռազմական անձնակազմների «ETERNITY 2022» հրամանատարաշտաբային զորավարժություններին։
Զորավարժությունների նպատակն է բարձրացնել Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի զինված ուժերի եւ իրավապահ մարմինների միջեւ փոխադարձ օպերատիվ կարողությունը:
«Մեր զինվորականների համար անցկացվել է վերապատրաստում Թուրքիայից գնվող նավերի կառավարման համակարգի առնչությամբ»,- ասված է Վրաստանի ՆԳՆ հայտարարության մեջ:
Զորավարժությունների սցենարը հիմնված է խաղաղապահ գործողության վրա, որը նախատեսում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի պաշտպանությունը ճգնաժամի ժամանակ։