ՀՀ գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը նոյեմբերի 9-ին ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության բյուրոյի Եվրոպայի եւ Ասիայի ծրագրերի տնօրեն Ջեյմս Ափլգեյթի գլխավորած պատվիրակությանը:
«Սրբուհի Գալյանը բարձր է գնահատել բյուրոյի աջակցությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նպատակով արդյունավետ գործունեություն ծավալելու, ոլորտում առկա խնդիրները լուծելու, պատասխանատու ստորաբաժանման ներուժն ու գործիքակազմը հանրային շահերին ծառայեցնելու հարցում»,– ասված է հաղորդագրության մեջ:
ՀՀ դատախազության հանրային կապերի հետ բաժնից https://www.prosecutor.am/am/mn/8787/ հայտնել են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության բյուրոյի հետ շարունակական եւ արդյունավետ փոխգործակցության հեռանկարները: