Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ վերջին երկու տարիներին Ադրբեջանը մշտապես խախտել եւ մանիպուլացրել է հրադադարի մասին եռակողմ համաձայնագիրը։
«Որո՞նք են երաշխիքները, որ Ադրբեջանը չի խախտի եւ սխալ չի մեկնաբանի ապագա խաղաղության պայմանագիրը դրա ստորագրումից հետո։ Հայաստանին անհրաժեշտ են խաղաղության պայմանագրի երաշխավորներ առնվազն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է Մարուքյանը։