ՀՀ զբոսաշրջության կոմիտեից հայտնել են, որ Լոնդոնում ընթացող «WTM London 2022» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակում «WizzAir» ընկերության հետ քննարկվել է Հայաստանից դեպի Լոնդոն ուղիղ չվերթ իրականացնելու հնարավորությունը։
Ցուցահանդեսի տաղավար է այցելել Մեծ Բրիտանիայում եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։
«Ցուցահանդեսի շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել Հայաստանի համար զբոսաշրջության ոլորտում թիրախային շուկա հանդիսացող երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի ինֆլուենսերների եւ մեդիա ոլորտի ներկայացուցիչների հետ՝ հետագա մարքեթինգային գործունեության քննարկման նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հանդիպումներ են եղել նաեւ CNN, BBC ընկերությունների ներկայացուցիչների հետ։