ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ նոյեմբերի 10-ին՝ 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Պ. Խ-ն: Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել
