Աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրների ճնշող մեծամասնությունը մտադիր է շարունակել աջակցել Ուկրաինային, թեեւ կան «որոշ ձայներ», որոնք տարբերվող կարծիք ունեն:
Լրագրողի հարցին՝ արդյոք չի՞ վախենում Ուկրաինայից Արեւմուտքի «հոգնածությունից», Ստոլտենբերգը, պատասխանել է, որ սա նորմալ իրավիճակ է ժողովրդավարական հասարակություններում, բայց ճնշող մեծամասնությունը հստակ ազդանշան է ուղարկում, որ շարունակելու ենք աջակցել Ուկրաինային:
Գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ու գործընկերները աննախադեպ աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային: Նա հավելել է, որ հասարակական կարծիքը ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ի երկրները կշարունակեն աջակցություն ցուցաբերել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։