Ըստ իսրայելական «Եդիոտ Ախրոնոտ» պարբերականի՝ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել է, որ եթե դիտարկվի Իրանին ռազմական հարված հասցնելու գաղափարը, Իսրայելի մոտեցումը պետք է կշռադատված լինի։
Գանցը նշել է, որ վերջին անգամ, երբ ինքն էր գլխավորում բանակի գլխավոր շտաբը, ՑԱԽԱԼԸ՝ Իսրայելի պաշտպանության բանակը, նման սցենար իրագործելու գագաթնակետին էր հասել: Նա հավելել է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն այն ժամանակ որոշեց այդ քայլին չդիմել։ «Կարծում եմ` հիմա Նեթանյահուն պետք է կշռադատված մոտեցում ցուցաբերի», — զգուշացրել է Գանցը։
Իսրայելի պաշտպանության նախարարն այսպես է մեկնաբանել վերջերս տարածված լուրերը, ըստ որոնց՝ Նեթանյահուն նոր կառավարության ձեւավորումից հետո վերադառնալու է Իրանի միջուկային խնդրի լուծման ռազմական տարբերակին: Նման հնարավորության մասին իսրայելցի պաշտոնյաները բազմիցս են խոսել:
Անցած ուրբաթ Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցության անդամ Ցախի Անեգբին հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ը Թեհրանի հետ միջուկային գործարք չկնքի, Նեթանյահուն կդիմի նման սցենարի: