Տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար վարչական պատասխանատվության չափը բարձրացնելու վերաբերյալ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի եւ արդարադատության նախարարություն համատեղ օրենսդրական նախաձեռնությունն ուժի մեջ է մտել։
Փոփոխությամբ ավելացել է 189.7-րդ հոդվածով նախատեսված տուգանքի չափը. այժմ տեղեկություն տնօրինողները տեղեկությունն ապօրինաբար չտալու համար նախկին 10-50 հազար դրամ տուգանքի փոխարեն կտուգանվեն 50-70 հազար դրամի չափով, իսկ նույն խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում նախկին 50-100 հազար դրամի փոխարեն նախատեսվել է 100-150 հազար դրամի չափով տուգանք։
Օրենսդրական փոփոխությունը նախաձեռնել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դեռեւս 2021-ի նոյեմբերին եւ հանրագրով ներկայացրել արդարադատության նախարարությանը։