Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Չինաստանը հայտնել է ՔՈՎԻԴ-19-ով վարակվածների ամենամեծ թվի մասին ապրիլի վերջից ի վեր:
Առողջապահության ազգային հանձնաժողովը նախորդ օրվա համար հաղորդել էր 11 հազար 950 նոր դեպքի մասին, որից 1504-ը ախտանշաններ է ունեցել, իսկ 10 հազար 446-ը եղել է առանց ախտանշանների:
Դրանից մեկ օր առաջ էլ գրանցվել էր 10 հազար 729 նոր դեպք, որից 1209-ը՝ ախտանշաններով, 9520-ը՝ առանց ախտանշանների: Չինաստանում առանց ախտանշանների վարակվածներին առանձին են հաշվում: