Ըստ ուկրաինական Армия Inform գործակալության՝ Ուկրաինայի օդուժի խոսնակ Յուրի Իգնատը հայտարարել է, որ նոյեմբերի 15-16-ին՝ Բալիում անցկացվելիք Մեծ քսանյակի գագաթնաժողովի ընթացքում, ռուսական զորքերը ըստ երեւույթին կենտրոնացված հրետակոծության կենթարկեն երկրի տարածքը: Նա հավելել է, որ ռուսները շատ են սիրում նման օրերին ինչ-որ սադրանքների դիմել:
Ըստ խոսնակի՝ թեեւ ռուսական զորքերը շարունակում են զենք-զինամթերք կուտակել, այդուհանդերձ, նրանք զգալիորեն սպառել են իրենց պաշարները:
Նա հավելել է, որ հրթիռները, որոնք ռուսներն օգտագործեցին լայնամասշտաբ հարձակման սկզբից ի վեր, տարիներ շարունակ էին կուտակել, քանի որ հրթիռներ արտադրելը երկարատեւ գործընթաց է եւ մեկ-երկու օրում չի արվում: