Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին միանալուց հետո Շվեդիան միջուկային զենք չի տեղակայի իր տարածքում:
Ըստ դիվանագետի՝ Ստոկհոլմը կհետեւի հարեւան Դանիայի եւ Նորվեգիայի օրինակին, որոնց տարածքում նման սպառազինություն չկա:
«Սա Չափավոր կոալիցիոն կուսակցության երկարաժամկետ դիրքորոշումն է։ Երբեք մտադրություն չենք ունեցել փոխելու նախորդ կառավարության ներկայացրած հայտի պայմանները»,- հավելել է Բիլստրոմը: