Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ պատրաստ է աջակցելու Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը։
«Մակարոնը հաստատել է Ֆրանսիայի լիակատար պատրաստակամությունը՝ աջակցելու երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին ու հասնելու տարածաշրջանում քաղաքական լուծման, որը թույլ կտա խաղաղություն հաստատել»,- նշված է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ:
Ֆրանսիայի նախագահը ողջունել է Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության կայունացնող ազդեցությունը: