Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող Եվրոպայի անհատական առաջնությունում մինչեւ 18 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն Մարիամ Մկրտչյանը նախավերջին՝ 8-րդ տուրում սեւ ֆիգուրներով պարտության է մատնել իռլանդացի Տրիշա Կանյամարալային ու 7.5 միավորով ժամանակից շուտ նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Մոտակա չորս հետապնդողները հետ են նրանից 1.5-ական միավորով։
Մինչ այդ՝ 7-րդ տուրում Մարիամը սպիտակներով հաղթել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Լեա Գարիֆուլինային եւ առաջ անցել Իռլանդիայի, Վրաստանի եւ Էստոնիայի ներկայացուցիչներից։
Սեպտեմբերին Մարիամ Մկրտչյանը Ռումինիայում ընթացող պատանեկան աշխարհի մրցաշարում զբաղեցրել էր առաջին հորիզոնականը` ցուցադրելով ապշեցուցիչ արդյունքներ` 11 տուրում 11 հաղթանակ։