Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Հայաստանում նոյեմբերի 13-ի դրությամբ կորոնավիսրուսի դեմ կատարվել է ընդհանուր 2 միլիոն 270 հազար 474 պատվաստում:
Առաջին չափաքանակ է ստացել 1 միլիոն 153 հազար 469 մարդ, երկրորդ՝ ամբողջական պատվաստվում է ստացել 1 միլիոն 28 հազար 962 մարդ, երրորդ՝ խթանիչ չափաքանակով պատվաստվել է 82 հազար 138 մարդ:
Նոյեմբերի 7-13-ը Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 116 մարդ, առողջացել է 158-ը: Նախորդ շաբաթ կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել: Կատարվել է 1578 թեստավորում:
Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445 հազար 513 դեպք, որոնցից 434 հազար 599-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 333 խնամյալ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսը Հայաստանում խլել է 8709 մարդու կյանք:
Ընդհանուր կատարվել է 3 միլիոն 231 հազար 885 թեստավորում: