«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել են, որ նոյեմբերի 15-ին` 10։00-ից մինչեւ 17։00-ն, պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է։
Ճանապարհային դեպարտամենտը հայցել է վարորդների ներողամտությունն ու հորդորել երթեւեկելիս պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները։