ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի տարածած հաղարդագրությունը, ըստ որի՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 13-ի երեկոյան կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,– ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 12-ին՝ 18:00-19:00-ը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։