ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստից հետո բացասական է արձագանքել լրագրողներից մեկի այն հարցին, թե գերությունից վերադարձածները ծանր հոգեբանական վիճակում են. արդյոք հնարավոր չէ՞ որեւէ օրենսդրական փոփոխությամբ նրանց ազատել բանակից:
«Չեմ կարծում, որ գերությունից վերադարձածներին պետք է բանակից ազատել»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պապիկյանը։