Ըստ Wall Street Journal պարերականի՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպմանն առաջարկել է մտածել Ռուսաստանի հետ բանակցություններում իրատեսական դիրքորոշման մասին։
Սալիվանը Զելենսկու թիմին խորհուրդ է տվել մտածել բանակցություններում իրատեսական պահանջների եւ առաջնահերթությունների, մասնավորապես՝ Ղրիմի նկատմամբ հսկողությունը վերականգնելու վերաբերյալ հայտարարությունների շուրջ:
Ըստ պարբերականի՝ ԱՄՆ-ը վստահ է, որ ձմեռը բեկումնային կլինի ռուս-ուկրաինական հակամարտության հարցում։