Ըստ Pars նավթագազային ընկերության (POGC) ինժեներական բաժնի ղեկավարի տեղակալ Շոբեյիր Նաբավիի՝ առաջիկա երկու-երեք տարում POGC ընկերությունը Պարսից ծոցում գտնվող Հարավային Պարս նավթի հանքավայրում մտադիր է 35 նոր նավթաբեր հորատանցք փորձել։ Նշված հանքավայրում կա ընդհանուր առմամբ հորատված 341 նավթաբեր հորատանցք, որոնցից 308-ը շահագործվում են, մնացածը՝ ոչ։
Ըստ իրանցի պաշտոնյայի՝ ներկայում POGC-ն կենտրոնացած է Հարավային Պարս նահանգում գազի հանքավայրերի շահագործման վրա։ Դա կատարվում է Քիշի Հյուսիսային Պարսի, Բիլալի, Գոլշանի, Ֆիրդոուսի, Ֆարզադ Ա եւ Ֆարզադ Բ հանքավայրերի շահագործման հետ զուգահեռ։
Շոբեյիր Նաբավին հայտնել է նաեւ, որ Հարավային Պարսում առկա գազի պաշարները գնահատվում են առնվազն 410 տրիլիոն խորանարդ մետր։ Մինչ օրս արդյունահանվել է 75,5 տրիլիոն խորանարդ ֆուտը։
Պատրաստեց Արման Գրիգորյանը