Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո Ռուսաստանից Վրաստան ժամանածներից շուրջ 100 հազարը մնացել է Վրաստանում։
Radio France-ին տված հարցազրույցում նախագահ Զուրաբիշվիլին հայտարարել է, որ զորահավաքից հետո 700 հազար ՌԴ քաղաքացի է հատել Վրաստանի սահմանը, որից 600 հազարը մեկնել է տարբեր ուղղություններով, ներառյալ Հայաստան, Թուրքիա եւ եվրոպական երկրներ:
Ըստ Վրաստանի նախագահի՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Վրաստան է մուտք գործել նաեւ մոտ 30 հազար ուկրաինացի փախստական, որոնց մի մասն իրավիճակի կայունացումից հետո վերադարձել է Կիեւ։
«Երբեմն ներքին բանավոր առճակատումներ լինում են, սակայն, ընդհանուր առմամբ, Վրաստան ժամանած եւ ներկայում այստեղ հաստատված Ռուսաստանի քաղաքացիները չեն կիսում պուտինյան Ռուսաստանի ճակատագիրը»,- ասել է Զուրաբիշվիլին: