ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի զինված ուժերում օտարերկրյա քաղաքացիների ծառայության անցնելու կարգի մասին։ Ըստ այդմ, օտարերկրյա քաղաքացիություն կամ արտերկրում բնակության թույլտվություն ունեցող ՌԴ քաղաքացիներն այսուհետեւ կզորակոչվեն Ռուսաստանի զինված ուժեր:
Զորակոչային ծառայության են անցնում ՌԴ քաղաքացի համարվող շարքայինները, նավաստիները, սերժանտները, ներառյալ՝ օտարերկրյա պետության քաղաքացիություն (հպատակություն) կամ կացության կարգավիճակ կամ օտարերկրյա պետության տարածքում քաղաքացու մշտական բնակության իրավունքը հաստատող այլ փաստաթուղթ ունեցող անձինք:
Նախկինում զորակոչի էին ենթակա միայն Ռուսաստանի քաղաքացիները։
Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության ինտերնետային հարթակում։