Անգլիայի Լիվերպուլ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում նոյեմբերի 13-ին աշխարհի չեմպիոն դարձած մարմնամարզիկ Արթուր Դավթյանը միանվագ 10 միլիոն դրամ կստանա։ Դեկտեմբերից մարմնամարզիկն ամեն ամիս ավելի քան 1 միլիոն 300 հազար դրամ կստանա։
«Այս պահին յուրաքանչյուր ամիս կառավարությունից 1 միլիոն դրամ եւ ավելի գումար է ստանում մոտ 60 մարզիկ, 500 հազարից մինչեւ 1 միլիոն՝ 70 մարզիկ»,– գրել է պատգամավորը Սիսակ Գաբրիելյանը: Նա հավելել է, որ սպորտում մեծ նվաճումների հասած մարզիկների խրախուսման համար 2023-ի բյուջեով շուրջ 500 միլիոն դրամ կհատկացվի: