Դուշանբեում տեղի է ունեցել ընդհանուր սահմանի սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ Տաջիկստանի եւ Ղրղզստանի կառավարական պատվիրակությունների հերթական նիստը: Պատվիրակությունները գլխավորել են Տաջիկստանի եւ Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեների ղեկավարները:
Նիստի արդյունքներով արձանագրություն է ստորագրվել, որի բովանդակությունը չի հրապարակվում։ Կողմերը պայմանավորվել են հերթական նիստն անցկացնել Ղրղզստանի տարածքում։
Տաջիկստանի եւ Ղրղզստանի պետական անվտանգության կոմիտեի ղեկավարները սեպտեմբերի 19-ին եւ 25-ին ստորագրել էին երկու արձանագրություն, որոնք նախատեսում են սահմանին ռազմական հակամարտության դադարեցմանն ուղղված գործողություններ: