Մեծ քսանյակի երկրների գագաթնաժողովի շրջանակում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ երկկողմ հանդիպմանը ՉԺՀ-ի արտգործնախարար Վան Ին հայտարարել է, որ Չինաստանը հանդես է եկել G20-ից եւ մյուս միջազգային հարթակներից Ռուսաստանին դուրս մղելու դեմ:
«Շատ ուրախ եմ, որ անձամբ մասնակցում եք G20-ի գագաթնաժողովին` Ռուսաստանը ներկայացնելով գագաթնաժողովում: Դա շատ փառավոր առաքելություն է: Մենք աջակցում ենք Ռուսաստանի արժանի դերը «Մեծ քսանյակում» եւ մյուս միջազգային հարթակներում: Ըստ իս՝ ոչ ոք իրավունք չունի վերացնելու բազմակողմ ձեւաչափերի շրջանակում Ռուսաստանի մասնակցության բանական իրավունքը», — ասել է Վան Ին:
Չինաստանի արտգործնախարարը հավելել է, որ մտադիր է Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաեւ համագործակցությունը երկկողմ հարաբերությունների կայուն դինամիկայի պահպանման ուղղությամբ: