ՀՀ Ազգային ժողովը քննարկել է ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծով «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շրջանակում կներդրվեն ծառայության վայրում եւ պայմաններով շարքային կազմի պարտադիր զինծառայության փոխարեն շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինծառայությունից պայմանագրային զինծառայության անցման նոր համակարգ եւ շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայության ընթացակարգ:
ՀՀ պասշտպանության նախարար Սուերն Պապիկյանը նշել է, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը նախատեսում է շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո պայմանագրային զինծառայության անցնելու հնարավորություն։
Նախարարը հավելել է, որ ծառայության ժամկետը կսահմանվի 5 տարի։ Պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս զինծառայողները պատվովճար ստանալու իրավունք կստանան: Պատվովճարի չափն, ըստ Պապիկյանի, նախատեսվում է սահմանել 5 միլիոն դրամ, որը տնօրինվելու է ազատորեն:
«Պաշտպան հայրենյաց» ծրագրով կդադարեցվի «Ես եմ» ծրագրի գործունեությունը: «Ես եմ» ծրագրով այս պահին զինվորական ծառայությունը շարունակում է երկու զինծառայող: Նրանց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է 2023-ի հունվարին: