ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 15-ին ընդունել է ԵՄ եւ ԵՄ անդամ երկրների Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը:
Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն երկկողմ օրակարգին եւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության ու նշանակության վերաբերյալ:
Միրզոյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետեւանքները։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշմանը:
ՀՀ արտգործնախարարն ընդգծել է, որ տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատումը շարունակում են խոչընդոտել Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները:
Քննարկվել են նաեւ սահմանազատման ու սահմանային անվտանգության գործընթացների, տարածաշրջանային տնտեսական կապերի ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման աշխատանքների զարգացումները: