ՀՀ պաշտպանության նախարարությունից հերքել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 15-ին՝ 21:40-ին, իբր կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը ադրբեջանական կողմի հայտարարությունը որակել է հերթական ապատեղեկատվություն: