Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հերքել են Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն, ըստ որի Արցախի ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերն իբր կրակ են բացել Արցախի Ասկերանի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Արցախի ՊՆ-ն Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվություն է որակել: