ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի վերաբերյալ, որում Բլինքենն անհրաժեշտ է համարել, որ Ադրբեջանն ու Հայաստանը պահեն խաղաղ բանակցությունների թափը:
Հեռախոսազրույցից հետո ԱՄՆ պետքարտուղարը նաեւ նույնաբովանդակ հայտարարություն է արել իր թվիթերյան գրառման մեջ: «Ես վարչապետ Փաշինյանին կոչ եմ արել նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում արտգործնախարարների հանդիպումից հետո պահպանելու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության բանակցությունների տեմպը: Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում այդ ջանքերին»,- թվիթերյան գրառման մեջ նշել է ԱՄՆ պետքարտուղարը: