ՀՀ վիճակագրական կոմիտեից հայտնել են, որ Հայաստանում 2022-ի հունվար- սեպտեմբերին վարակային հիվանդություններից ամենաշատն արձանագրվել են ջրծաղիկի դեպքեր:
Հայաստանում գրանցվել է ջրծաղիկով վարակման 14 հազար 980 դեպք։ Վարակվածներից 12 հազար 542-ը մինչեւ 18 տարեկաններ են։ Նույն ժամանակաշրջանում ջրծաղիկով վարակվել է 0-2 տարեկան 1193 երեխա:
2022-ի հունվար-սեպտեմբերին 5060 մարդ տուժել է կենդանիներից, ընդ որում՝ տուժածներից 1676-ը մինչեւ 18 տարեկաններ են:
Այս տարվա նույն ժամանակահատվածում թոքաբորբի չճշտված հարուցիչով վարակվել է 4380 մարդ, որից 18 տարեկանների շրջանում վարակի դեպքերի ընդհանուր թիվը եղել է 1529: