Team Telecom Armenia–ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Վրաստանի տարածքում նոյեմբերի 15-ին տեղի ունեցած եվրոպական ուղղության հիմնական եւ պահեստային կապուղիների խափանման պատճառով Team Telecom Armenia-ն գործարկել է Կատարի պահեստային կապուղին, եւ այժմ ինտերնետ կապը հասանելի է բաժանորդներին:
«Վրաստանի մեր գործընկերները աշխատանքներ են կատարում մեր հիմնական կապուղին վերագործարկելու համար: Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,– հայտնում է կապի օպերատորը։
Նախօրեին Team Telecom Armenia–ի բաժանորդների ինտերնետ կապը երկար ժամանակ անհասանելի էր։
Ավելի ուշ կապի օպերատորը հաղորդագրություն տարածեց, որ խնդիրը կապված է Վրաստանի տարածքում տեղի ունեցած եվրոպական ուղղության հիմնական եւ պահեստային կապուղիների խափանման հետ։