ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ Երեւան է ժամանել ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման եւ քաղաքականության հարցերով տնօրեն գեներալ-մայոր Դանիել Լասիկան։
«Նոյեմբերի 16-17-ին նախատեսվող այցի ընթացքում գեներալ-մայոր Լասիկան ծաղկեպսակներ կդնի Անհայտ զինվորի գերեզմանին եւ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, կհանդիպի ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան անվտանգային հարաբերություններն ու տարածաշրջանային անվտանգության հարցերը»,–ասված է դեսպանատան տարածած հայտարարության մեջ։
Ամերիկացի գեներալը կմասնակցի նաեւ խաղաղապահ ուժերի «Զառ» ուսումնական կենտրոնի նոր զորանոցների, ճաշարանի եւ գիտաժողովների սրահի բացման արարողությանը։