Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Շախմատի աշխարհի հնգակի եւ մեծահասակների աշխարհի առաջնության յոթակի չեմպիոն Նոնա Գափրինդաշվիլին կպայքարի եւս մեկ տիտղոսի համար. իտալական Ասիսի քաղաքում մեկնարկում է մեծահասակների շախմատի աշխարհի առաջնությունը։
Վրաստանի դրոշի տակ աշխարհի մրցմանը կմասնակցեն նաեւ՝ մեծահասակների կանանց Եվրոպայի չեմպիոն Սոփիկո Տերելաձեն եւ մեծահասակների տղամարդկանց 2014 թվականի աշխարհի չեմպիոն Զուրաբ Ստուրուան։
Նոնա Գափրինդաշվիլին 78 տարեկանում վետերանների աշխարհի առաջնությունում նվաճել է վերջին՝ յոթերորդ տիտղոսը 2019 թվականին 65-ից բարձր կին շախմատիստների շարքում։
Աշխարհի առաջնությունը կավարտվի նոյեմբերի 26-ին։