Ըստ Mehr լրատվական գործակալության՝ ռուսական «Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտի» (ВГИК)՝ նոյեմբերի 16-20-ն անցկացվող միջազգային կինոփառատոնում կցուցադրվի իրանցի ռեժիսոր Միլադ Նասիմ-Սոբխանի «Մի՛ շնչիր» կարճամետրաժ ֆիլմը։
Կինոնկարը մի մարդու մասին է, որի բերանից արտաշնչելիս ծուխ է դուրս գալիս, եւ դա անհարմարություններ է ստեղծում շրջապատող մարդկանց համար եւ բարդացնում այդ մարդու կյանքը։ Ֆիլմում նկարահանվել են Ալի Բաքերին, Ալիռեզա Մեհրանը, Ալի Ֆարզինը, Վահիդ Հաքսարին եւ Ամիրալի Ալինաքին։
«Մի՛ շնչիր» կարճամետրաժ ֆիլմը երկու պատվավոր մրցանակ է ստացել Միացյալ Նահանգներում՝ WorldFest-Houston եւ Midwest Sci-Fi միջազգային կինոփառատոներում, ցուցադրվել է ԱՄՆ-ում անցկացվող կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում, ինչպես նաեւ որպես լավագույն միջազգային կարճամետրաժ կինոնկար պատվավոր մրցանակ է ստացել Կանադայում անցկացվող միջազգային կինոփառատոնում։
Պատրաստեց Արման Գրիգորյանը