Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից հայտնել են, որ 2022-ին Հայաստանում շմոլ գազից թունավորումների հիվանդացության ցուցանիշը 2021-ի համեմատ աճել է 1,2 անգամ:
Մինչեւ նոյեմբերի 1-ն արձանագրվել է շմոլ գազից թունավորման 184 դեպք՝ 380 տուժածով, որից 57-ը՝ Երեւանում՝ 96 տուժածով, 127-ը՝ մարզերում՝ 284 տուժածով:
Դեպքերի 63,4%-ն արձանագրվել է կանանց, իսկ 36,6%-ը՝ տղամարդկանց շրջանում: Թունավորման դեպքերի 40%-ը գրանցվել է մինչեւ 18 տարեկան բնակչության շրջանում, իսկ 60%-ը՝ 18-ից բարձր բնակչության շրջանում:
Թունավորումներից եւ հետագա բարդություններից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում.
- գազի հոտ զգալու կամ թունավորման նշաններ ունենալու դեպքում անմիջապես մաքուր օդ դուրս գալ եւ օդափոխել տարածքը,
- եթե տանը գազօջախ կա, անջատել այն, փակել գազի հոսքը դեպի տուն,
- ոչ մի դեպքում ՉԱՆՋԱՏԵԼ հատուկ սարքերը, որոնք անջատում են գազը օդում շմոլ գազ հայտնաբերելու դեպքում,
- բաց բուխարիների օգտագործման ժամանակ համոզվել, որ օդատարը բաց է,
- գեներատորները, քարե տաքացուցիչները կամ այլ բենզինային, պրոպանային, գազային սարքերը չկիրառել տան ներսում, խորդանոցում կամ ավտոտնակում,
- խիստ անհրաժեշտության դեպքում նման սարքեր կիրառելիս անպայման համոզվել՝ օդափոխությունը լիարժե՞ք է, թե՞ ոչ,
- գազի ջեռոցի օգտագործման ժամանակ միացնել օդատարը,
- եթե մաքուր օդում կամ տարածքն օդափոխելուց հետո թունավորման նշանները չեն անցնում, անպայման դիմել բժշկի։