ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է 2024 թվականին որպես պետության ղեկավարի թեկնածու առաջադրվելու մասին:
«Հանուն Ամերիկան կրկին մեծ ու հզոր դարձնելու այսօր երեկոյան ես հայտարարում եմ ԱՄՆ նախագահի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու մասին»,- շեշտել է ԱՄՆ նախկին նախագահը:
Ըստ ԱՄՆ նախկին ղեկավարի՝ ինքը ձգտում է վերընտրվելու, քանի որ աշխարհը դեռ չի տեսել այն իրական փառքը, որին կարող է հասնել ամերիկյան ազգը: «Մենք դեռ չենք հասել այդ գագաթնակետին։ Ուզում եք հավատացեք, ուզում եք` ոչ»,- ասել է Թրամփը։
Թրամփը համոզմունք է հայտնել, որ Ջո Բայդենի կառավարման եւս չորս տարվան ԱՄՆ-ը չի դիմանա։ «Ես դա ծիծաղով չեմ ասում, արցունքներով եմ ասում»,- ասել է Թրամփը: Նա խոստացել է այսուհետեւ մինչեւ 2024 թվականի քվեարկության օրը «պայքարել այնպես, ինչպես ոչ ոք երբեք չի պայքարել»: