Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ 2022-ի առաջին 9 ամիսներին Վրաստանում արգելափակվել է մի քանի տասնյակ կայք, այդ թվում՝ iMOVIES-ը եւ adjaranet-ը։
Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի հետազոտության արդյունքներով՝ արգելափակված կայքերի մեծ մասը (77 %-ը) խախտել է հեղինակային իրավունքները, թեեւ գրանցվել են նաեւ անթույլատրելի նյութերի տարածման դեպքեր (6,5 %-ի դեպքում)։
Կազմակերպությունում համարում են, որ կայքերի արգելափակման միտումը սպառնում է խոսքի ազատությանը։ 2022-ի առաջին ինն ամիսներին Վրաստանում արգելափակվել են հետեւյալ (ավելի քան 150) կայքերը՝ zona, qartulad, poti, imovs, kinoebi, geosaitebi, filmebi եւ այլն։
IDFI-ի տվյալներով՝ վեբ կայքերի արգելափակման համար հայտեր են ներկայացրել պետական մարմինները (38 %), իրավաբանական ընկերությունները (31 %), ֆիզիկական անձինք (20 %)) եւ կապի հանձնաժողովը (11 %)։